Առողջություն 18:45 31/10/2014

Մեկնարկել է ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման ծրագիրը

Բժշկագիտությունը վաղուց արդեն կարողացել է հաղթահարել վարակիչ շատ հիվանդություններ, որոնք ողջ աշխարհում բազմաթիվ կյանքեր էին խլում։ Այսօր հաշմանդամության և մահացության հիմնական պատճառները դարձել են ոչ վարակիչ հիվանդությունները։ Ինչպես եվրոպական տարածաշրջանի երկրներում, Հայաստանում ևս մահացության ընդհանուր կառուցվածքում հիմնական բեռը` մոտ 80%-ը, բաժին է ընկնում ՈՎՀ-ին, որոնցից առաջին տեղում սրտանոթային հիվանդություններն են` 48%, ապա` չարորակ նորագոյացությունները` 19,8%, իսկ երրորդ տեղում` շաքարային դիաբետը` 4,9%։ Այս մասին հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը:

ՀՀ կառավարությունը դեռ 2010թ. հունվարին հաստատել է «Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) կանխարգելման, վաղ հայտնաբերման և բուժման հայեցակարգը և կատարումն ապահովող միջոցառումների ցանկը»: Դրան հաջորդել է ՀՀ կառավարության «Առավել բարձր մահացություն բերող երեք հիվանդության` արյան շրջանառության համակարգի (սրտանոթային հիվանդություններ), չարորակ նորագոյացությունների և շաքարային դիաբետի ազգային ռազմավարական ծրագրերը և միջոցառումների ժամանակացույցը»:

Այս ծրագրերով ամրագրված է ՈՎՀ կանխարգելման վերաբերյալ բնակչության հանրային իրազեկում, բնակչության ռիսկային խմբերում սկրինինգային հետազոտությունների իրականացում, ինչպես նաև ազգային ուղեցույցների մշակում և մասնագետների կրթում:

Նախանշված միջոցառումներն իրականացնելու նպատակով 2013թ. մեկնարկել է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագիրը: Այն նպատակ ունի բարելավել մոր և մանկան առողջության պահպանման ծառայությունները, ընտրված ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերումը և վերահսկումը առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակում, ինչպես նաև առողջապահական ծառայությունների որակը և արդյունավետությունը ծրագրում ընդգրկված հիվանդանոցներում:

Այսօր Աղվերանում պաշտոնապես մեկնարկել է «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագիրը։
«Ուզում եմ ընդգծել, որ այս ծրագրերը համահունչ են նախարարության որդեգրած բնակչությանն առողջ պահելու և ոչ թե հիվանդաբուժություն իրականացնելու գաղափարախոսությանը։ Մոտ ապագայում հիվանդությունների իրական պատկեր կունենանք։ Երեք տարվա ընթացքում հիվանդացության աճ կարձանագրենք, սակայն, միաժամանակ, շատերի մոտ հիվանդությունը կհայտնաբերվի վաղ փուլում և հեշտությամբ կբուժվի»,- ողջունելով համաժողովի մասնակիցներին` ասել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը։

Նա հավելել է, որ ծրագրի երկարաժամկետ նպատակն է նվազեցնել արգանդի պարանոցի քաղցկեղի, ինչպես նաև ոչ վարակիչ այլ հիվանդությունների հիվանդացությունն ու մահացությունը:

Ինչպես իր խոսքում նշել է Հայաստանում Համաշխարհային բանկի առողջապահության թիմի ղեկավար Վեզի Մսիշան, ծրագրով նախատեսվում են խրախուսումներ զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման, ինչպես նաև արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման համար:

«Հայաստանն առաջին երկիրն է, որի հետ Համաշխարհային բանկն աշխատում է այս մոտեցումով։ Հնարավոր է, որ այդ փորձը կիրառենք նաև այլ երկրներում ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ընթացքում»,- նշել է Վեզի Մսիշան։
Զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի սկրինինգներում (զարկերակային ճնշման չափում և արյան մեջ քաղցի գլյուկոզի որոշում) կընդգրկվի կանանց և տղամարդկանց 35-68 տարիքային խումբը: Արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով 30-60 տարեկան կանանց շրջանում կիրականցվի ՊԱՊ թեստ: Երրորդ տարվա վերջում պետք է հետազոտված լինի թիրախային բնակչության առնվազն 50-60 տոկոսը։

ՀՀ ԱՆ Ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Նելսոն Զուլոյանն ամփոփ ներկայացրել է «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագիրը` անդրադառնալով նաև մարզային հիվանդանոցների և ամբուլատորիաների արդիականացմանը։ Նա նշել է, որ Սկրինինգային հետազոտությունները լիովին անվճար են և թիրախային խմբերում ընդգրկված քաղաքացիներին կոչ արեց օգտվել ընձեռված հնարավորությունից և հետազոտություն անցնել։

ՀՀ ԱՆ Պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը ներկայացրել է կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման և խրախուսական վարձատրության սկզբունքները, իսկ ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Ալեքսանդր Բազարչյանը խոսել է ծրագրի նախապատրաստական փուլում նոր մշակված ուղեցույցների հիման վրա առողջության առաջնային օղակի բուժանձնակազմի համար կազմակերպված կրթական գործընթացի մասին։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:20
Ադրբեջանը ցանկանում է վերադարձնել Փարիզի 2024 թվականի օլիմպիական մեդալները
Ադրբեջանի օլիմպիական կոմիտեն դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ)՝ 2024 թվականի օլիմպիական մրցանակները վերադարձնելու խնդրանքով։ Այս...
Աղբյուր` Panorama.am
22:22
Արցախից բռնագաղթած ընտանիքներին արդեն իսկ տրամադրվել է բնակարանի 502 հավաստագիր
ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ տեղի է  ունեցել նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված...
Աղբյուր` Panorama.am
22:02
Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ազգային աղոթքի նախաճաշին». Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջի գրառմամբ հայտնում է. «Փետրվարի սկզբին նախատեսվում է Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
21:51
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցություններ վարել կարգավորման շուրջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ հակամարտությունը լուծելու բանակցությունների և համաձայնության։...
Աղբյուր` Panorama.am
21:28
Խոշոր ավտովթարի ժամանակ «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը
 Հունվարի 23-ին, ժամը 18:20-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Երևանյան փողոցում դեռևս անհայտ...
Աղբյուր` Panorama.am
21:11
2025 թվականի փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելիս վճարման համակարգը դառնում է ավելի հարմար. Տիգրան Ավինյան
Երևանի քաղասքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում իրազեկող տեսանյութ է հրապարակել և գրել. «Սիրելի՛ քաղաքացիներ, 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
21:01
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը ներառվել է «Օսկար»-ի հավակնորդների ցանկում
Հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի, Վաչե Թովմասյանի մասնակցությամբ  ամերիկացի հայտնի ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora»  ֆիլմը...
Աղբյուր` Panorama.am
20:59
Ուրախ եմ, որ ստացվեց հաղթել․ միջազգային գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյան
Ինձ համար շատ լավ սկսվեց առաջնությունը:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց միջազգային գրոսմայստեր, Հայաստանի եռակի չեմպիոն Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
20:41
Սոցիալական ցանցերում խոսքի ազատության սահմանափակումն ավելի շատ վնաս կհասցնի մեր հասարակություններին․ Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ
 Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների...
Աղբյուր` Panorama.am
20:24
Թուրքիայի հետ բանակցությունները դեռևս զգալի արդյունքներ չեն տվել․ Միրզոյան
Ելույթով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նա հավաստիացրել է, որ մեր երկիրը հանձն է առել փնտրելու նոր...
Աղբյուր` Panorama.am
20:15
Վաճառված է. ԱՄՆ-ն օտարել է Խաչատրյանների բռնագանձված առանձնատունը
«Հետքը» գրում է․ «Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատունը, ի վերջո, վաճառվեց: Ամերիկյան...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հուսով ենք ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր․ Լատվիայի Սայեմայի խոսնակ
 Մեծ հաճույք է այցելել Հայաստան և տեսնել Հայաստանի հյուրընկալությունը։ Այս մասին  ՀՀ ԱԺ նախագահի և Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների...
Աղբյուր` Panorama.am
19:44
Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներին վերաբերող հարցը հետաքրքիր առաջարկություն է, կներկայացնեմ Շվեդիայում․ Շվեդիայի Ռիկսդագի փոխխոսնակ
«Շվեդիայում մշտապես մտահոգված ենք, երբ երկրների ղեկավարները այլ երներների ղեկավարներին բուլինգի են ենթարկում։ Շվեդիայում  կարծում են,...
Աղբյուր` Panorama.am
19:15
ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցումը վերաբերում է նաև Հայաստանին․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «ԱՄՆ նախագահ Տրամփն իր առաջին իսկ պաշտոնավարման օրը բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
19:03
Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության զարգացման հնարավորությունները
Նիկոլ Փաշինյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի հետ։Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:52
Առողջապահության ոլորտը տվել են երեխաների, նրանք էլ ռուբիկ/կուբիկ են խաղում․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Պետական պատվերով բուժումը սկսվե՞լ է...
Աղբյուր` Panorama.am
18:40
Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման
Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ «Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման Տավուշի մարզպետարանի...
Աղբյուր` Panorama.am
18:27
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը կոշիկի մեջ թաքցրել էր թմրամիջոց
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնում ստացվել էին տեղեկություններ այն...
Աղբյուր` Panorama.am
18:15
Խոսքը միայն հայերի մասին չէ. սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան
Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը The Armenian Report-ի հետ բացառիկ հարցազրույցում  իր պաշտպանյալին և ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Սիրիայի նոր իշխանությունները չեն բացառել քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունները
Սիրիայի նոր ղեկավարության կողմից պաշտպանության նախարար նշանակված Աբու Քասրան չի բացառել Թուրքիայի հետ համակարգման միջոցով ռազմական...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կոլաբորացիոնիստ լինելը ձեր ընտրությունն է. Լիլիթ Գալստյան
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
17:55
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ. Ռուբինյան
«Հայաստան-Թուրքիա  կարգավորման գործընթացը փակուղու մեջ չէ, բայց փաստ է, որ մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ»,-...
Աղբյուր` Panorama.am
17:44
Դեպի ԵՄ ապրանքների արտահանումը մաքսատուրքից ազատելու որոշումը քաղաքական քայլ է. Աղասի Թավադյան
Կառավարությունը վերջին նիստում ընդունեց ծրագիր, որով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը այն ընկերություններին, որոնք արտահանում են ԵՄ 27 երկրներ...
Աղբյուր` Panorama.am
17:26
Կոյուղաջրերը լցվում են շենքի նկուղ, «Վեոլիա ջուր»-ը՝ թաղապետարանի վրա է գցում խնդրի լուծումը, թաղապետարանը՝ Վեոլիա ջրի
Հակահիգիենիկ ու սարսափելի վիճակ է ստեղծվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկ փողոցի 77 հասցեի շենքի առաջին մուտքում։ Արդեն երկու շաբաթ...
Աղբյուր` Panorama.am
17:22
Արման Ծառուկյան. Մախաչևի հետ մենամարտից առաջ մեջքիս ցավից չէի կարողանում շարժվել
Խառը մենամարտերի (MMA) մարտիկ Արման Ծառուկյանը, ով հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, Jaxxon Podcast-ին տված հարցազրույցում ասել է, որ ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Երևանում մրգի կրպակից գողություն են կատարել, ապա հրկիզել այն
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։ ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
Երևան քաղաքում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 23-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 24-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ադրբեջանին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի. Սիմոնյան
«Չնայած անվտանգության մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան
Կրկին հրապարակավ ասում եմ, որ ԴՈՒՔ ՍՈՒՏԱՍԱՆ ԵՔ ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}