«ՌեԱնիմանիա»-ի մրցանակակիրները
Նախօրեին տեղի է ունեցել «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն 6-րդ կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում ժյուրին հայտարարել է մրցանակակիրներին:
«Լավագույն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Տղան և աշխարհը» կինոնկարը (ռեժ.՝ ԱլեԱբրեու, Բրազիլիա):
Լավագույն գեղարվեստական / նկարչական լուծում անվանակարգում «Վալենտին Պոդպոմոգովի հատուկ մրցանակ» է ստացել «Քրոնոպներ և Ֆամաներ» ֆիլմը (ռեժ՝ Խուլիո Լուդուենյա, Արգենտինա):
«Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» է ճանաչվել «Ընթրիք մի քանիսի համար» ժապավենը (ռեժ.՝ ՆասոսՎակալիս, Հունաստան/ԱՄՆ):
«Լավագույն ավարտական ֆիլմ» է ճանաչվել «Աստվածների քաղաքը» (ռեժ.՝ Ալեքսանտրա Հետմերով Չեխիա):
«Լավագույն հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Պլաստիլինե այբուբեն»-ը (ռեժ.՝ Սերգեյ Մերինովի, Ռուսաստան):
«Լավագույն երաժշտական հոլովակի» համար մրցանակ է ստացել «Ֆաքոֆբոլան: Մի՞շտ, թե՞ երբեք» ֆիլմը (ռեժ՝ ԵլենաՕրոզ, Խորվաթիա):
Հանձնվել են նաև այլ մրցանակներ:
Հիշեցնենք, որ փառատոնը մեկնարկել էր սեպտեմբերի 25-ին: «ՌեԱնիմանիա» Երևանի 6-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնին հյուրընկալվել են շուրջ 20 ճանաչված հյուրեր համաշխարհային անիմացիայի առաջատար երկրներից՝ Մարկ Շապիրոն (ԱՄՆ), Գարի Շվարց (ԱՄՆ), Կարոլին Շվայցեր (Գերմանիա), Շառլի Սանսոնետտի (Ֆրանսիա), Արմինե Սանսոնետտի (Ֆրանսիա), Թամար Հայդուկե (Իտալիա), Առնաբ Չաուդհուրի (Հնդկաստան), Այլին Խաչատուրյան (Լիբանան), Սիմոն Ֆիլյո (Ֆրանսիա), Անա Նեդելկովիչ (Սերբիա), Սերժ Բեսեթ (Ֆրանսիա), Սերժ Ավեդիքյան (Ֆրանսիա), Մագդալենա Օսինսկա (Անգլիա), Իլյա Յուդովիչ (Ռուսաստան), Վլադիմիր Լապին (Ռուսաստան), Ստեֆան Բերլա (Ֆրանսիա), Մարկ Բորեալ (Ֆրանսիա), Մարի Բորեալ (Ֆրանսիա), Վլոձիմեժ Մատուշևսկի (Լեհաստան):
Այս տարի «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնը ստացել էր 900 հայտ՝ շուրջ 90 երկրից, որոնցից ցուցադրվել է 400 լիամետրաժ, կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր և հոլովակներ:
Նախորդող հրապարակում՝
«Ռեանիմանիա» փառատոնը Հայաստան է բերում հայտնի անիմատորների և անիմացիոն ֆիլմեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան