Ուկրաինան ու Ռուսաստանը գազային համաձայնագիր են ստորագրել
Ուկրաինան, Ռուսաստանը, Եվրահանձնաժողովն այսօր Բրյուսելում ստորագրել են ձմեռային գազամատակարարման պլանի վերաբերյալ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որը նախատեսում է դեպի Ուկրաինա գազամատակարարումը վերականգնել մինչև 2015 թ մարտի վերջը: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները:
Փաստաթղթերով Ուկրաինան պարտավորվում է մինչև տարեվերջ վճարել 5,3 մլն պարտքից 3,1 մլրդը, իսկ ձմեռվա ընթացքում վճարման դիմաց գազ գնել «Գազպրոմից»:
Փաստաթղթի ներքո ստորագրել են ՌԴ-ի, Ուկրաինայի էներգետիկայի նախարարները, Եվրահանձնաժողովի փոխնախագահը: Առանձին փաստաթուղթ են ստորագրել նաև «Գազպրոմ» և «Ուկրաինայի նավթոգազ» ընկերությունները:
Նախնական գնահատականներով, նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Ուկրաինան Ռուսաստանից գազ կստանա 1000 խմ-ն 378 դոլարով: Ուկրաինա գազամատակարարումը կսկսվի առաջին տրանշով նախատեսված 1,45 մլրդ դոլարը վճարելուց անմիջապես հետո:
Նախորդող հրապարակում՝
Գազի վերաբերյալ բանակցությունները Բրյուսելում կշարունակվեն այսօր