Ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1.3 գնաճ
2014թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1.3 գնաճ, ինչը հիմնականում գեղահարդարման ապրանքների՝ 1.3%, վառելիքի՝ 1.6%, շինանյութերի` 3.4%, հագուստի և գործվածքի՝ 3.6%, կոշկեղենի 3.7% գնաճի արդյունք է:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` լվացող միջոցների գները նշված ժամանակահատվածում աճել են 0.2%-ով, գրենական պիտույքներինը` 0.2%, տեքստիլեղենինը՝ 0.4%-ով, խոհանոցային սպասքինը՝ 0.4%-ով, կենցաղային էլեկտրաապրանքներինը՝ 0.7%-ով, գորգեղենինը՝ 1.0%-ով, կահույքինը՝ 1.1%-ով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է մշակույթի ապրանքների` 2.5%, այգեգործական ապրանքների՝ 1.4%, ոսկերչական ապրանքների 1.1% գնանկում, իսկ անձնապիտո ապրանքների և դեղամիջոցների ապրանքախմբերում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
2014թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները հանրապետությունում նվազել են համապատասխանաբար 0.5% և 0.7%-ով: 2014թ. հոկտեմբերին 2013թ. հոկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 2.9% և 2.8%-ով, իսկ 2013թ. դեկտեմբերի համեմատ` 2.7% և 2.8%-ով:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2014թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.1-1.8%-ով, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները