Կիպրոսի նախագահը ԱՄՆ փոխնախագահի հետ քննարկել է Թուրքիայի «անօրինական գործողությունները»
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը ուրբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ:
«Անաստասիադիսն ու Բայդենը քննարկել են Կիպրոսի հանրապետության բացառիկ տնտեսական գոտում սուվերեն իրավունքների անթույլատրելի խախտումը Թուրքիայի կողմից, ինչպես նաև Միացյալ Նահանգների ջանքերն այդ սադրանքները դադարեցնելու նպատակով»,-Կիպրոսի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունը մեջբերում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն, Ջոն Բայդենն ըմբռնումով է մոտեցել Անաստասիադիսի դիրքորոշմանը:
«Կիպրոսի նախագահը ընդգծել է, որ Թուրքիայի անօրինական գործողությունների շարունակության դեպքում, կիպրական բանակցությունների վերսկսումն անհեռանկարային է: Այս համատեքստում ԱՄՆ փոխնախագահը մտադրություն է հայտնել դիվանագիտական վճռական միջոցներ ձեռնարկել, որպեսզի առանց սադրանքների ու անօրինական գործողությունների վերսկսվի բանակցային գործընթացը», - ասված է հաղորդագրության տեքստում:
Նշվում է նաև, թե զրուցակիցները պայմանավորվել են կապ պահպանել Բայդենի մոտակայքում Թուրքիայի կատարելիք այցի կապակցությամբ:
Հիշեցնենք, Թուրքիան սկսել է Միջերկրական ծովում գտնվող Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում նավթագազային պաշարների սեյսմիկ հետախուզություն անցկացնել ՝ ի հեճուկս միջազգային հանրության կողմից նման գործողություններն անօրինական համարելուն:
Ավելի վաղ Թուրքիայի ծրագրերի մասին իր մտահոգությունն էր հայտնել նաև Հունաստանը;
Նախորդող հրապարակում՝
Հունաստանի ԱԳՆ. Թուրքիան չի անդամակցի Եվրամիությանը, մինչև չճանաչի Կիպրոսը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում