Գեներալ Սարոյան. Էդ երբվանի՞ց է Գագիկ Ծառուկյանը դարձել հեղափոխական
«Բաղդատում էլ խուրմա կա: Ինչ ուզում ա դառնա, իրա խնդիրն ա: Ուզում ա: Շատ մարդ ա շատ բան ուզում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ուզում է նախագահ դառնալ, իշխանափոխության մասին է խոսում:
Գեներալի խոսքով, Գ. Ծառուկյանն ամբողջ կյանքում իշխանություն է եղել. «Էդ որ օրվանից եղավ անիշխանություն»:
Մ. Գրիգորյանը նշեց, որ երկրի ներքաղաքական կյանքում առկա խնդիրները վնասում են սահմանին:
ԱԺ պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանն էլ նշեց, որ լավ կլինի Գագիկ Ծառուկյանը զբաղվի իր գործով: Իսկ թե ո՞րն է իր գործը հարցին ի պատասխան ասաց. «Բիզնեսները: Ինչ է՝ վատ գործ է»:
Ս. Սարոյանը նաև ասաց, որ առայժմ Գ. Ծառուկյանին երկրի նախագահի պաշտոնում չի տեսնում: Իսկ թե երբ կտեսնի՞ հարցին ի պատասխան, ասաց. «Կյանքը ցույց կտա՝ կարա դառնա, թե չի կարա»:
Գեներալի խոսքով, հայ ազգը հեղափոխական ազգ է, ինչը, իհարկե, վատ է:
«Մեր երկրում հեղափոխություն չի լինի: Էդ երբվանի՞ց է Գագիկ Ծառուկյանը դարձել հեղափոխական»,- ասաց Ս. Սարոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները