Հանրահավաքի օրվա հարցը չի քննարկվել, բայց Նաիրա Զոհրաբանը կարծում է, որ հնչելու են լրջագույն թեզիսներ. «ՀԺ»
Մի շաբաթ է անցել հոկտեմբերի 24-ի հանրահավաքից, սակայն մինչև այժմ ոչ իշխանական խորհրդարանական եռյակը հանդիպում, համատեղ նիստ չի անցկացրել: Չեն հանդիպել նաև եռյակի առաջնորդները, հայտարարություն չի եղել:
«Հայկական Ժամանակ»-ը ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից երեկ հետաքրքրվել է, թե ինչո՞ւ եռյակը հանդիպումներ չի անում, ինչին Զոհրաբյանը պատասխանել է. «Մի անհանգստացեք, ամեն ինչ իր բնական հունով առաջ է գնում: Մենք պարբերաբար քննարկումների մեջ ենք, հանդիպում ենք պատգամավորներով ու հանդարտ ընթանում ենք առաջ: Ես այսօր, օրինակ` հանդիպել եմ Լևոն Զուրաբյանին, իսկ Ստեփան Մարգարյանն էլ, կարծեմ, Ռուբեն Հակոբյանին»:
Ի դեպ, լրատվամիջոցներից մեկում տեղեկություն է հրապարակվել, որ եռյակի հանդիպումները չեն կայանում, քանի որ կողմերը չեն կարողանում ընդհանուր համաձայնության գալ առաջիկա հանրահավաքի օրվա ընտրության հարցում: Զոհրաբյանը, սակայն հերքել է այս տեղեկությունը. «Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Հանրահավաքի օրվա հարցը դեռևս չի քննարկվել, բայց ես կարծում եմ, որ այդ հանրահավաքում հնչելու են լրջագույն թեզիսներ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան