Քերի. Իրաքյան Քրդստանի անկախության ճանաչման ժամանակը դեռ չի եկել
ԱՄՆ պետքարուղար Ջոն Քերին գտնում է, որ Իրաքյան Քրդստանի՝ որպես անկախ պետություն ճանաչելու ժամանակը դեռ չի եկել: Այս մասին հայտնում է «Իտար-տասս»-ը:
«Ոչ, այժմ դեռ ժամանակը չէ: Ավելի ճիշտ, ժամանակը չէ շատ պատճառներով»,-PBS հեռուստատեսության եթերում ասել է Քերին՝ պարզաբանելով, որ «խնդիրները պետք է հերթով լուծել»:
«Կարծում եմ՝ Իրաքյան Քրդստանի առաջնորդ Մասուդ Բարզանին դա հասկանում է, նա օգնեց Բաղդադի նոր կառաավարության ձևավորմանը, քրդերը իրենց մասնակցությունն ունեցան դրանում: Նրանք հասկանում են, որ կարևոր է լինել միասնական և համախմբվել «Իսլամական պետության» դեմ պայքարում»,-ավելացրել է ԱՄՆ պետքարտուղարը՝ չբացառելով, որ Քրդստանի ճանաչումը կարող է պառակտել Իրաքի խորհրդարանական կոալիցիան:
Իրաքյան Քրդստանը ներկայում Իրաքի կազմում մեծ ինքնավարություն ունի: Նրա իրավական կարգավիճակն ամրագրված է Իրաքի սահմանադրության մեջ: Իրաքյան Քրդստանի բնակչության թիվը հասնում է 4 մլն-ի: Այստեղ բնակվում են քրդեր, թուրքեր, թուրքմեններ, ասորիներ, սիրիացիներ, խալդեր և այլ ցեղեր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան