Գեներալ Մ. Գրիգորյանը՝ դիվերսանտների դատավարության ու իր պահած գերու մասին
«Դիվերսանտներին պետք է բռնեին ու գնդակահարեին, որ դատ ու դատաստան չլիներ: Այդպիսի մարդկանց, ովքեր անչափահասի են սպանում, սահման են հատում, պետք է գնդակահարել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը:
Պատասխանելով այն դիտարկմանը, թե այդ դեպքում միջազգային հանրությունը կքննադատեր հայկական կողմին, գեներալն ասաց. «Երբ որ երեխայի են սպանում, կնոջ են սպանում, ինչու չեն քննադատում»:
Նշենք, որ Ստեփանակերտում այս օրերին ընթանում ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի գործով դատավարությունը:
Մ. Գրիգորյանը նշեց, որ ինքը հարյուրավոր գերիներ է ունեցել, նրանց շատ լավ է վերաբերվել. «Ունեցել եմ Սիմոն անունով մի գերի, որին երկու տարի Մարտակերտում եմ պահել, երկու տարի Հայաստանում` իր տանը: Հետո Կարմիր խաչի միջոցով հանձնեցինք Ադրբեջանին, որովհետև այնտեղ մայր ուներ, քույր, նշանած, շատ էր ուզում գնալ: Հատուկ ջոկատային էր, պարապած: Մեծ դժվարությամբ ենք կարողացել նրան բռնել: Ես եմ անունը դրել Սիմոնյան Սիմոն: Հո չէի ասի Ալիևյան Ալիև»:
Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացին, Մ. Գրիգորյանն ասաց, որ ինքն իր գործն ավարտել է 25 տարի առաջ, այժմ արդեն դիվանագետների հերթն է աշխատելու: Հողերի հանձնման վերաբերյալ հարցին ի պատասխան ասաց, որ եթե փոխանակման խնդիր կա, ապա հայկական հողեր կան, որոնք ադրբեջանական կողմի ձեռքում են:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները