Ս. Օհանյան. Արցախն այստեղ էլ ցույց է տալիս, որ ժողովրդավարական երկիր է
Ստեփանակերտում ընթացող ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի գործով դատավարությունը վարվում է միջազգային նորմերին համաձայն: Լրագրողների հետ ճեպազրույցում նման գնահատական հնչեցրեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Արցախն այստեղ էլ ցույց է տալիս, որ ժողովրդավարական երկիր է, դատական իշխանության ձևավորման գործընթացում առաջատարներից մեկն է հատկապես մեր տարածաշրջանում»,- ասաց նախարարը:
Ս. Օհանյանի խոսքով, դիվերսանտները պարտադիր իրենց պատիժը պետք է ստանան:
Նախորդող հրապարակումներ՝
Ադրբեջանցի դիվերսանտի հակասական ցուցմունքները
Ադրբեջանցի դիվերսանտը մյուսի մասին. «Շատ կեղտոտ ու վատ անձնավորություն է, Ադրբեջանի ԱԱԾ աշխատակից է»
Սմբատ Ցականյանի հայրը գոհ է դատավարության ընթացքից. ադրբեջանցի դիվերսանտների գործ
Լ. Ալավերդյան. Ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունն ընթանում է միջազգային նորմերին համապատասխան (տեսանյութ)
Ադրբեջանցի դիվերսանտը ցուցմունք է տվել (լուսանկարներ)
Ստեփանակերտում մեկնարկել է ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունը