Սեյրան Օհանյան. Յուրաքանչյուր թիզ հողի համար պայքարելու ենք
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում խոսքից ու արված հայտարարություններից բացի գործնականում քայլեր չենք տեսնում»: Լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նա նշեց, որ հաջողությունների հասնելու առաջին նախապայմանը վստահության ամրապնդման միջոցառումներ են: «Եթե մեր հակառակորդը գիտակցի, որ վստահություն պետք է լինի երկու երկրների միջև, միայն դրանից հետո կարող ենք հասնել հաջողությունների»,- ասաց նախարարը:
Ս. Օհանյանի խոսքով, վստահության ամրապնդման, լարվածության մթնոլորտ չստեղծելու համար պետք է սահմանում մի քանի միջոցառումներ իրականացվեն. դրանք են՝ դիպուկահարներին հետ քաշում, դիվերսիոն-հետախուզական գործողությունների բացառում, միջազգային հետաքննությունների անցակցում, որպեսզի բացահայտվեն, թե որ կողմն է խախտում հրադադարի ռեժիմը՝ համապատասխան որոշումներ ընդունելու համար:
«Մենք միշտ էլ կողմնակից ենք եղել վստահության ամրապնդմանը, սակայն միշտ էլ մեր հարևանների կողմից բացասական պատասխան է եղել: Մի քանի անգամ միակողմանի իրականացրել ենք այդպիսի միջոցառումներ»,- ասաց նախարարը:
Ս. Օհանյանի խոսքով, հարցի լուծմանը հնարավոր է հասել երկխոսությամբ, փոխադարձ հասկացության պայմաններում, իսկ յուրաքանչյուր փոփոխություն, անկասկած, պետք է ռազմական, փորձագիտական գնահատականի արժանանա:
«Եթե Արցախին վտանգ սպառնա, անկասկած, յուրաքանչյուր թիզ հողի համար պայքարելու ենք»,- ասաց նախարար Ս. Օհանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները