Տոն բոլոր սրբերի` հների և նորերի, հայտնիների և անհայտների
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է բոլոր սրբերի` հների և նորերի, հայտնիների և անհայտների տոնը:
Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնական կայքի տեղեկացմամբ, հայ եկեղեցին այս տոնով նշում է բոլոր այն սուրբերի հիշատակը, որոնց անունները չեն անցել տոնացույցի կամ եկեղեցական օրացույցի մեջ, սակայն նրանց սուրբ անունները գրված են Երկնքի արքայության սրբազան մատյանում:
Քրիստոնեական հալածանքների և հավատի համար մղված բազում պատերազմների ժամանակ շատերն են նահատակվել, ում անունները, ցավոք, չեն պահպանվել և հասել մեզ: Ուստի, եկեղեցին հաստատել է այս նվիրական տոնը հենց նրանց հիշատակը ոգեկոչելու համար: Անձինք, ովքեր իրենց թանկ արյունը հեղեցին հանուն Քրիստոսի և Նրա խորհրդավոր մարմնի` եկեղեցու շինության: