Օրենքով գող «Զապ»- ը ցուցում է տվել իր պաշտպանին
Անդրանիկ Սողոյանը, ով քրեական աշխարհում հայտնի է «Զապ» մականվամբ, ով երեկ կալանավորվել և տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, առողջական խնդիրներ ունի: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ա. Սողոյանի պաշտպան Վահագն Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ ավել որևէ տեղեկատվություն չի կարող փոխանցել, քանի որ իր պաշտպանյալի կողմից ցուցում է եղել՝ չշփվել լրատվամիջոցների հետ:
«Երկուշաբթի կամ երեքշաբթի կհանդիպեմ իմ պաշտպանյալի հետ, եթե լրացուցիչ ցուցումներ լինեն, մամուլի համար հաղորդագրություն կտարածեմ, եթե ոչ՝ ոչ»,- ասաց Վ. Մարտիրոսյանը:
Երեկ մինչև դատարան տեղափոխվելը, Ա. Սողոյանը գտնվել է «Էրեբունի» ԲԿ-ում, որտեղից էլ նրան տեղափոխել են դատարան, ապա, կալանավորման որոշում կայացնելուց հետո՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
2013 թ. փետրվարի 28-ին Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից 1968 թ. ծնված Անդրանիկ Սողոյանը Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 219 հոդվածի 1 և 2 մասերի /սպանութուն/, 235 հոդվածի 1-ին մասի /շորթում/ մեղադրանքով հեռակա դատապարտվել է 22 տարվա ազատազրկման: Այս տարվա հոկտեմբերի 20-ին Անդրանիկ Սողոյանի նկատմամբ Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից տրվել է եվրոպական կալանքի սանկցիա, և հայտարարվել միջազգային հետախուզում:
Հոկտեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Խորենացի փողոցից հայտնաբերել և բերման են ենթարկել Անդրանիկ Սողոյանին: Ա. Սողոյանը ձերբակալվել էր, որի մասին հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազությանը և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին: հոկտեմբերի 31-ին Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանի որոշմամբ Ա. Սողոյանը կալանավորվել է մեկամսյա ժամկետով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները