Ուռուցքաբանության նոր կենտրոնը դռները կբացի գարնանը. Ա.Մուրադյան
2015թ-ին կավելանա առողջապահության ոլորտի միջին և կրտսեր բուժանձնակազմի բազային աշխատավարձը: Այս մասին ԱԺ-ում ընթացող 2015թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Անդրադառնալով նոր կառուցվող Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնին, որի շինարարությունն արդեն մոտենում է ավարտին, նախարարն ասաց, որ ըստ նախատեսվածի` այն դռները կբացի 2015թ-ի գարնանը. «Կարծում եմ փետրվարին, երբ ավարտվեն շինարարական աշխատանքները, կիրականացվեն արդեն սարքավորումների փորձարկումները, որոնք արդեն Երևանում են»:
Նախարարը տեղեկացրեց, որ կենտրոնը երեք մասնաշենք է ունենալու, երրորդ մասնաշենքը, օրինակ, նախատեսված է լինելու շուրջ 100 մահճակալի համար, որտեղ իրականացվելու է քիմիաթերափիան:
Բացի այս, հաջորդ տարի կվերակառուցվեն Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը, ինչպես նաև Կապանի և մի շարք այլ քաղաքների կենտրոններ:
Նշենք, որ հաջորդ տարի պետբյուջեով առողջապահության ոլորտին հատկացվելու է 42.5 մլրդ դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա