Կանադայի օդուժն առաջին հարվածներն է հասցրել ԻԼԻՊ-ին
Կանադայի օդուժն առաջին անգամ մասնակցել է «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» դեմ ռազմական արշավին: CF-18 երկու կործանիչները ռումբեր են նետել գրոհայինների դիրքերի ուղղությամբ` Ֆալուջա քաղաքից ոչ հեռու, ապա վերադարձել Քուվեյթի բազա: Այս մասին հայտնում է Associated Press-ը` հղում կատարելով Կանադայի Պաշտպանության նախարար Ռոբ Նիկոլսոնին:
Ընդհանուր առմամբ, Կանադան ռազմական գործողությունների համար ուղարկել է 6 CF-18 կործանիչ, երկու CP-140 Aurora հետախուզական ինքնաթիռ և մեկ Airbus СС-150 Polaris լիցքավորող ինքնաթիռ: Արշավին մասնակցելու է նաև 600 կանադացի զինվորական:
Հիշեցնենք, որ Կանադան ԻԼԻՊ-ի դեմ արշավին մասնակցելու է միայն Իրաքում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում