Քննարկվել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի ներկա ընթացքը
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վենկայ Ժանգին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի ներկա ընթացքը Տրանշ 1-ի՝ Երևան-Աշտարակ, Երևան-Արտաշատ և Տրանշ 2-ի՝ Աշտարակ- Թալին հատվածներում, ինչպես նաև ԱԶԲ-ի հետ առաջիկա համագործակցության ուղղությունները։ Այս մասին հայտնում է տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նշել է, որ նախարարությունը պատրաստակամ է շարունակելու ԱԶԲ-ի հետ համագործակցությունը և համապատասխան ուսումնասիրությունների ավարտից հետո քննարկել նաև ծրագրի հետագա ֆինանսավորման հարցերը։
Հանդիպմանը ներկա են եղել ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեյվիդ Դոուլը, հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Սեզար Լորենսը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը, այլք։