Նախիջևանում սպառնում են զինծառայության տանել քաղաքացիական չափազանց ակտիվ դիրքորոշում ունեցող 60-ամյա քաղաքացուն
Նախիջևանի Ինքնավար Հանրապետության (ՆԻՀ) Բաբեքի շրջանի Սիրաբ գյուղի 60-ամյա բնակիչ Գադիր Գուլիևին սպառնում են պատասխանատվության ենթարկել զինծառայությունից խուսափելու համար: Նա այն եզակիներից մեկն է, ովքեր համագործակցում են մամուլի հետ՝ տեղեկություններ տրամադրելով պաշտոնյաների ապօրինությունների մասին: Այս մասին հաղորդում է ադրբեջանական Haqqin.az կայքը՝ հղում անելով «Ազատություն» ռադիոկայանին:
Աղբյուրը հավաստիացնում է, որ ֆերմերին բազմիցս սպառնացել են, նրան տարել են ոստիկանական բաժանմունք, զանազան խոչընդոտներ են ստեղծել նրա գյուղմթերքի վաճառքի համար, սակայն վերջինս շարունակել է բացեիբաց խոսել փակ ինքնավար հանրապետության պաշտոնյաների կամայականությունների մասին:
Վերջին անգամ Գուլիևը հայտնել է ՆԻՀ-ի Գերագույն խորհրդի փոխնախագահ Միրղաշիմ Սեիդովի ապօրինությունների մասին: Ըստ կայքի տեղեկությունների՝ անմիջապես դրանից հետո էլ քաղաքացուն ոստիկանություն են կանչել՝ պահանջելով դադարեցնել «ինքնագործունեությունը»:
«Նրան փնտրում է զինկոմիսարիատը, չեն կարողանում գտնել, ուստի ոստիկանության օգնությանն են դիմել»,-նկատել է հարևան գյուղից տեղամասային հսկիչի լիազոր Անար Ղուրբանովը:
Նյութեր թեմայի շուրջ:
Amnesty International. «Ադրբեջանցի լրագրողը և նրա ընտանիքը շարունակում են սպառնալիքներ ստանալ»
Նախիջևանի պետական հաստատություններում աշխատող կանանց արգելել են կարճաթև վերնաշապիկ հագնել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան