Իրաքում ԻԼԻՊ-ը մեկ օրում սպանել է սուննիադավան ցեղի 100 անդամի
Իրաքի Անբար նահանգում «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» գրոհայինները մեկ օրում սպանել են սուննիադավան ցեղի միանգամից 100 անդամի: Այս մասին հայտնում է BBC-ն:
Խմբավորումը նոյեմբերի 2-ի առավոտյան հարձակվել է Ալ-Բու Նիմր ցեղի վրա: Ըստ Իրաքի մարդու իրավունքների պաշտպանության նախարարության` 50 դի հայտնաբերվել է ջրհորի մեջ: Մնացածի վրա կրակ են բացել կամ գլխատել:
Նախարարությունը հայտարարել է, որ ԻԼԻՊ-ի մոտ են գտնվում 65 ռազմագերի, բացի այդ նրանք գողացել են նաև ցեղի անասուններին: Ցեղի առաջնորդ Շեյխ Նաեմ Ալ-Կաուդը գործակալությանը փոխանցել է, որ կառավարությունը իրենց օգնության չի հասել և բացի խոստումներից ոչ մի բան չի տվել: Նա նշել է, որ զոհերի թվում կա 10 կին և երեխա:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Անբար նահանգում հայտնաբերված զանգվածային գերեզմանոցների մեջ եղել է մոտ 200 մարդու դի: Սպանվածներից շատերը պատկանում են Ալ-Բու Նիմր ցեղին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում