Գորիսում, Կապանում, Մեղրիում, Դիլիջանում, Քաշաթաղում ձյուն է
Այսօր` ժամը 09:30-ի դրությամբ, Գորիսում, Կապանում, Մեղրիում, Դիլիջանում, Քաշաթաղում ձյուն է տեղում: Արագածի և Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Այս մասին հայտնում է տրանսպորտի և կապի նախարարությունը:
Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում ձյուն է ու երկկողմանի մերկասառույց. ձյան շերտը տեղ-տեղ մինչև 25 սմ է։
Անվտանգ երթևեկությունն ապահվելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: