Նույնիսկ Ադրբեջանի նախագահի աշխատակազմում աշխատանքի համար անհնար է որակյալ կադրեր գտնել. քաղաքագետ
Ադրբեջանի իշխանության ամենաբարձր օղակներում հակամարտություն կա: Այս մասին «Էխո Կավկազա» պորտալի հետ զրույցում հայտարարել է «Արևելք-Արևմուտք» հետազոտական կենտրոնի տնօրեն Արասթուն Օրուջլուն:
Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևը, ելույթ ունենալով գործադիր իշխանության ներկայացուցիչների մոտ, հայտարարել է, թե Ադրբեջանում ի հայտ է եկել կադրային խնդիր:
«Այսինքն նա հստակ ասել է, որ ունակ չէ նույնիսկ նախագահի աշխատակազմի կամ նախարարությունների համար բարձրորակ կադրեր գտնել, որոնք տիրապետում են աշխարհում արդի քաղաքականության կառավարման հմտություններին: Դա, անշուշտ, շշմեցուցիչ հայտարարություն էր, քանի որ ադրբեջանական պաշտոնատար անձինք երբեք նման խոստովանություններ չէին արել»,-ասել է փորձագետը:
Նա միևնույն ժամանակ նկատել է, որ բառացիորեն 4 օր հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով համաշխարհային երիտասարդական ֆորումում, լիովին այլ բան է հայտարարել:
«Այս հայտարարություններն անուղղակի ապացույցն են այն բանի որ Ադրբեջանում արդեն իսկ իշխանության աստիճանական պառակտում է ընթանում: Այսինքն՝ այն, ինչ ասել է աշխատակազմի ղեկավարը, նշանակում է Իլհամ Ալիևի վարած քաղաքականության լիակատար տապալում, քանի որ Ալիևն այլ բան է ասել»,-նկատել է Օրուջլուն՝ ընդգծելով, թե վերջին հաշվով ստացվում է՝ նույնիսկ նախագահի աշխատակազմում աշխատանքի համար անհնար է որակյալ կադրեր գտնել:
Նա նաև պատմել է, որ ներկայիս Ադրբեջանի համար ակտուալ է քաղբանտարկյալների հարցը. նրանց թիվը չափազանց շատ է: Ընդ որում, քաղաքացիական հասարակության գրեթե բոլոր առաջադեմ կերպարներն այսօր ճաղերի հետևում են:
«Մեղադրանքներն անփոփոխ եմ՝ հարկերի վճարումից խուսափում, եկամուտների թաքցնում, ապօրինի բիզնես գործունեություն և նմանատիպ բաներ»,-նշել է փորձագետը՝ շեշտելով, թե Ադրբեջանում իրավիճակի մասին խոսել է անգամ ինքը՝ ԱՄՆ նախագահ Օբաման, ինչպես և ԱՄՆ պետքարտուղարությունն առաջին անգամ պահանջել է քաղբանտարկյալներին ազատ արձակել:
Նախորդիվ`
Ադրբեջանի իշխանություններն ընդունել են երկրում հասարակական գիտակցության ճգնաժամն ու իրենց անկարողությունը դրա դեմ պայքարում
Ադրբեջանի ներկայիս իրավիճակը հիշեցնում է Իրանում 1979 թվականը. կան ուժեր, որ կարող են կրկնել այդ իրադարձությունները
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին