Թոշակառուներ ու սոցիալապես անապահովներ. Բավարա՞ր է բուժծառայության գին-որակ փոխհարաբերությունը
Ինչպե՞ս է նախարարը գնահատում կենսաթոշակառուներին տրամադրվող բուժծառայությունների մատչելիությունը, առավել ևս եթե հաշվի առնենք, որ թոշակառուների 65-70 տոկոսն ամեն օր բուժծառայությունների կարիք ունեն: ԱԺ-ում ընթացող 2015թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս հարցը բարձրացրեց ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը:
Արձագանքելով հարցին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ իրատեսական գները այսօր իրենց համար դառնում են ամենակարևոր հարցերից մեկը առողջապահության ոլորտում, քանի որ գները պետք է համահունչ լինեն որակին: Հույս հայտնեց, որ 2015թ-ը այդ իմաստով բեկումնային կլինի ոլորտի համար, սակայն գին-ծառայություն փոխհարաբերությունը ներկայումս չի կարող փոխվել, քանի դեռ չեն ներդրվել չափորոշիչները. «Դա է առաջնային մեզ համար»:
ԱԺ առողջապահության, մայրության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն էլ նախարարին առաջարկեց որոշակի բուժծառայություններ ավելացնել այն ցանկում, որից օգտվում են սոցիալապես անապահովության համակարգում ներկայացված ընտանիքները:
Ըստ Ա. Բաբլոյանի, մասնավորապես, անցնող տարում լավ չի հաշվարկվել ստոմատոլոգիական ծառայությունների տրամադրումն այդ ընտանիքներին և որպես լուծում առաջարկեց դրա համար 50 մլն դրամ հատկացնել:
Նշվեց, որ այդ առաջարկները կքննարկվեն:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա