Դպրոցները կջեռուցվեն նոյեմբերի 15-ից. ծնողները համաձայն չեն
Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող դպրոցներում և մանկապարտեզներում վերջին օրերին փորձարկվել է ջեռուցման համակարգը՝ առկա թերություններն ու խնդիրները հայտնաբերելու և վերացնելու նպատակով: Այս մասին այսօր Panorama.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:
«Մեկ-երկու օրից կավարտվի փորձարկումը և խնդիրների վերաբերյալ կկազմվի տեղեկանք»,-նշեց Սողոմոնյանը:
Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը տեղեկացրեց, որ այս տարի ևս դպրոցներն ու մանկապարտեզները կջեռուցվեն նոյեմբերի 15-ից. «Միայն եղանակային անակնկալների դեպքում հնարավոր է ջեռուցումն ավելի շուտ սկսել: Բայց հիմա նման որոշում չկա»:
Չնայած այն հանգամանքին, որ շատ դպրոցներում դասերը սկսում են 8:30-ից, իսկ ջերմաստիճանը +1-ից +4 աստիճան է, և շատերն արդեն ջեռուցում են իրենց բնակարաններն ու տները, դպրոցների ջեռուցման համար դեռ պետք է սպասել:
Ծնողներից շատերն արդեն սոցիալական ցանցերում իրենց անհանգստությունն են հայտնում այդ կապակցությամբ` նշելով, որ դասասենյակներում ջերմաստիճանը պետք է նվազագույնը +18 աստիճան լինի, իսկ հիմա դրանից ցածր է և պետք է, թեկուզ ցածր ջերմաստիճանով, բայց ջեռուցել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները