Ուսման նպատակով գնացածների մոտ 60-70 տոկոսը չի վերադառնում Հայաստան. Ռ.Հակոբյան
Հազարավոր ուսանողներ ունենք, որոնք մեկնուն են աշխարհի տարբեր բուհեր սովորելու և պետությունը տարբեր չափաբաժիններով, բայց զգալիորեն մասնակցում է նրանց ուսմանը: Գնացածների մոտ 60-70 տոկոսը չի վերադառնում Հայաստան, հատկապես ՌԴ-ից: Ի՞նչ երաշխիքներ կան, որ պետությունը կարողանա վերադարձնել այդ գումարները: Հարցը հնչեց 2015թ-ի պետական բյուջեի նախագծի` կրթության ոլորտի թվերի ներկայացման ժամանակ, մտահոգվողը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Արձագանքելով հարցին Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն ասաց, որ հարցին ճիշտ է, որ պատասխանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, քանի որ այդ տեխնիկական հարցերին ծանոթ չէ: Բայց և ավելացրեց, որ պատգամավորի տեղեկությունները, թե բյուջեն զգալի գումարներ է նախատեսում, որպեսզի ուսանողները սովորեն արտերկրում ճիշտ չեն:
Ռ.Հակոբյանը սակայն պնդեց, որ իր տեղեկություններով` պետությունը նույնիսկ մեկնող ուսանողների ինքնաթիռի տոմսերն է փոխհատուցում:
«Սա մի ոլորտ է, որ պետք է ուսումնասիրվի, քանի որ երաշխավորված չէ, որ ուսանողները, ում վրա պետությունը փող է ծախսում, կվերադառնան ու այդ գումարները, այսպես ասած, կվերադառնան Հայաստան»,- հավելեց նա:
Պ.Սաֆարյանն էլ ավելացրեց, որ այստեղ ավելի շատ ոչ թե ֆինանսական է խնդիրը, այլ այն հարթությունում, թե ինչպես անել, որ մեր երեխաները վերադառնան հայրենիք: Բայց և կրկնեց, որ երաշխիքների ու մնացածի մասով ճիշտ է պատասխանի նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները