Թուրքիայում ուղևորատար նավ է խորտակվել
Այսօր առավոտյան Բոսֆորի նեղուցի հյուսիսային հատվածում ուղևորատար նավ է խորտակվել: Ըստ Ermenihaber.am-ի` թուրքական լրատվամիջոցներն ահազանգում են, որ բազմաթիվ մարդիկ ջրախեղդ են եղել: Ստամբուլի նահանգապետարանը պաշտոնապես հաստատել է նավաբեկության փաստը:
Նախնական տեղեկությունների համաձայն` նավը տեղափոխելիս է եղել էմիգրանտների: Ծովափնյա փրկարար ծառայության տրամադրած վերջին տվյալներով` խորտակված նավում գտնվել է շուրջ 4 տասնյակ մարդ, այդ թվում և 2 երեխա:
Փրկարարներին առայժմ հաջողվել է փրկել 7 մարդու: Դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Հյուրրիյեթ» լրատվականը ջրից փրկարարներն արդեն դուրս են բերել 24 դի: Ստամբուլի հանրապետական դատախազությունում նավավթարի կապակցությամբ հետաքննություն է սկսել: