Հայաստան կժամանի ՌԴ առողջապահության նախարարը
Նոյեմբերի 7-ին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-թանգարանի նոր մասնաշենքի նիստերի դահլիճում իր աշխատանքները կսկսի Հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովը։ Համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը:
Համաժողովի շրջանակում երկու երկրի առողջապահության նախարարությունների միջև կստորագրվի դեղերի շրջանառության, բժշկական սարքավորումների և կենսաակտիվ հալեվումների, շարունակական բժշկական զարգացման, ինչպես նաև առողջապահական համակարգերի միջև տեղեկատվության ապահովման, էլեկտրոնային առողջապահության և հեռաբժշկության ոլորտներում փոխըմբռնման երեք հուշագիր:
Համաժողովի բացման հաջորդող պլենար նիստերում Հայաստանի և Ռուսաստանի առաջատար մասնագետները կքննարկեն մոր և մանկան առողջության պահպանման, դեղերի ոլորտներին, իմունականխարգելմանը, ինչպես նաև առողջապահական բարեփոխումներին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր:
Առողջապահության ոլորտի ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում կլինեն բժշկական օգնության և ծառայությունների որակի և հասանելիության բարձրացման ապահովմանը վերաբերող հարցերը:
Անդրադարձ կկատարվի բժշկական շարունակական մասնագիտական զարգացմանը, ՏՏ տեխնոլոգիաներին, հանրային առողջապահությանը, ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին, էլեկտրոնային առողջապահությանը, ֆինանսավորման մեխանիզմներին:
Համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ և ՌԴ առողջապահության նախարարությունները, Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության և Հայաստանում Ռուսաստանի դեսպանատները:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա