Հիդրոմետ. Վաղը լեռնային և նախալեռնային շրջանների ճանապարհներին կդիտվի մերկասառույց
Այսօր ցերեկը գիշերվանից սկսած տեղումները կպահպանվեն միայն Սյունիքում և Արցախում:
Նոյեմբերի 4-ին օրվա երկրորդ կեսից կրկին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են թույլ տեղումներ՝ հիմնականում ձյան տեսքով:
ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից տեղեկացնում են, որ լեռնային և նախալեռնային շրջանների ճանապարհներին կդիտվի մերկասառույց, բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ի երեկոյան ժամերից մինչև նոյեմբերի 4-ը հանրապետության ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով, նոյեմբերի 4-ին Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային գոտիներում և Լոռիում գիշերը տատանվելով -5...-8, ցերեկը 0...-4, Տավուշում գիշերը -2...+1, ցերեկը 0...+3, Արագածոտնի, Վայոց Ձորի նախալեռներում և Արարատյան դաշտում գիշերը 0...-2, ցերեկը +2...+5, Սյունիքի նախալեռներում գիշերը -2...-5, ցերեկը -1...+2, Սյունիքի Հովիտներում գիշերը -2...+1, ցերեկը 0...+3, Արցախում -2...+2, ցերեկը 0...+5, Երևանում գիշերը 0...-2, ցերեկը +3...+5 սահմաններում:
5-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հյուսիս-արևելյան 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 3-4-ին ամենուրեք կնվազի 5-7 աստիճանով, 6-ի ցերեկը 7-ին կբարձրանա 3-ից 4աստիճանով: