Կրթությունը մեր ուժեղագույն կողմն է. Ա.Աշոտյան
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը facebook-յան իր էջում գրառում է կատարել` «Կրթությունը մեր ուժեղագույն կողմն է» վերտառությամբ:
«Հրապարակվել է պետությունների բարգավաճման ցուցիչը՝ Prosperity Index 2014-ը: Ուրախալի է, որ Հայաստանի բոլոր ցուցանիշների շարքում առաջնային է մնում կրթության ոլորտի ցուցանիշը, որով մեր երկիրը դասվել է 49-րդը աշխարհում՝ առաջ անցնելով բոլոր հարևաններից: Եվս մեկ ապացույց, որ մեր երկրի բացառիկ մրցակցային առավելությունը մարդկային կապիտալն է, այն ներուժը, որ ունեն մեր երիտասարդներն ու երեխաները, այն պոտենցիալը, որ բացահայտում և զարգացնում ենք»,- գրառել է Աշոտյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա