Բուենոս Այրեսը պատուհասած հորդառատ անձրևների հետևանքով տուժել է 5200 մարդ
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսը և դրա մերձակայքը պատուհասած հորդառատ անձրևների հետևանքով տուժել է 5200 մարդ: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը` հղում անելով է երկրի վարչապետ Խորխե Կապիտանիչի հայտարարությանը:
Օդերևութաբանների տվյալներով՝ վերջին մեկ օրում երկրի մայրաքաղաքում գրանցվել են ավելի քան 130 մմ տեղումներ, ինչը 1940-ական թթ. հետո արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է:
Քաղաքում հեղեղված են Լա Պլատա գետին հարող որոշ շրջաններ: Ջրի տակ են անցել որոշ խաչմերուկներ, որոշ շրջաններ մնացել են առանց էլեկտրականության: Իրավիճակը բարդացնում են քամու` 70 կմ/ժամ արագությամբ ուժգին պոռթկումները:
Անձրևների պատճառով տեղի ունեցած դժբախտ պատահարները խլել են երկու մարդու կյանք: Եղանակային վատ պայմաններից ընդհանուր առմամբ տուժել են մայրաքաղաքի 19 արվարձաններ:
Համաձայն կանխատեսումների՝ այսօրվա ընթացքում տեղումները կնվազեն:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում