Եգիպտոսում գործող ահաբեկչական խմբավորումը հավատարմության երդում է տվել «Իսլամական պետությանը»
Սինայի թերակղզում գործող ծայրահեղական «Անսար Բեյթ Ալ-Մակդիս» խմբավորումը հավատարմության երդում է տվել «Իսլամական պետությանը», որի գրոհայինները գործում են Սիրիայում և Իրաքում: Այս մասին հայտնում է «Իտար-տասս»-ը` հղում կատարելով ինտերնետում խմբավորման տեղադրած հայտարարությանը:
«Այսօր մենք որոշել ենք երդում տալ ուղղահավատների էմիր Աբու Բաքր Ալ-Բաղդադիին` Իրաքում, Լևանտում և իսլամական այլ երկրներում բոլոր մուսուլմանների խալիֆին»,-ասվում է «Անսար Բեյթ Ալ-Մակդիս»-ի հայտարարության մեջ:
Նախկինում բազմիցս լուրեր էին հաղորդվում, որ «Անսար Բեյթ Ալ-Մակդիս»-ի գրոհայինները ԻԼԻՊ-ի հետ կոորդինացնում են իրենց հարձակումները, մասնավորապես նրանք, որոնք ուղղված են իրավապահ մարմինների ներկայացուցիչների դեմ: Դեռ սեպտեմբերին ԻԼԻՊ-ի ներկայացուցիչները հայտարարությամբ հանդես եկան, որում տեղի ծայրահեղականներին կոչ արեցին չդադարեցնել հարձակումները ուժայինների նկատմամբ:
Նշենք, որ հոկտեմբերի 5-ին հայտնի էր դարձել, որ Կահիրեի հյուսիսում չեզոքացվել է ԻԼԻՊ-ի համար երիտասարդներ հավաքագրող ծայրահեղական բջիջ, իսկ նոյեմբերի 1-ին Եգիպտոսի իրավապահ մարմինները բացահայտեցին ԻԼԻՊ-ի հետ առնչություն ունեցող ահաբեկչական ցանցի:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում