Հիդրոմետ ծառայությունը լավ կանխատեսումներ ունի
Նոյեմբերի 6-ից սկսած Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Գագիկ Սուրենյանը:
«Լավ կանխատեսումներ ունենք: Նման ցածր ջերմային ֆոնը չի պահպանվի Հայաստանի տարածքում»,- տեղեկացրեց նա:
Գ. Սուրենյանի խոսքով, նոյեմբերի 6-ին օդային հոսանքներն իրենց ուղղությունը կտրուկ կփոխեն. եթե դրանք այժմ Հայաստան են գալիս անմիջապես հյուսիսից, ապա նոյեմբերի 6-8-ը Հայաստան կներթափանցեն հարավային արևադարձային տաք հոսանքներ:
Նոյեմբերի 6-8-ը Հայաստանի ողջ տարածաքում ջերմաստիճանը կբարձանա 5-7 աստիճանով. եթե այսօր Երևանում և Արարատյան դաշտում ակնկալվում է 5-6 աստիճան տաքություն, գիշերը մինչև 5 աստիճան ցուրտ, ապա նոյեմբերի 8-ին նույն տարածքներում ակնկալվում է գիշերը 1-ից 4 աստիճան տաքություն, ցերեկը՝ 10-ից 13 աստիճան տաքություն:
Այս օրերի ցուրտ եղանակի պատճառը, ըստ նրա, Սկանդինավիայից ներթափանցած ցուրտ հոսաքներն են: Այսօր Վարդենիսում ձյան շերտի բարձրությունը հասնում է 15 սմ-ի, Քաջարանում 14 սմ-ի, Գորիսում 10 սմ-ի: Այսօր ձյան հավանականություն կա մայրաքաղաքի բարձրադիր գոտիներում, քանի որ այս պահին հյուսիս- արևմուտքից կրկին ցուրտ հոսանք է մոտենում:
Գ. Սուրենյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի երկրորդ տասնօրյակը լինելու է նորմայի սահմաններում: Նախորդ տարվա համեմատ այս տարվա նոյեմբերը ցուրտ է լինելու:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները