Քննարկվել են քիմիաթերապիային վերաբերող կայքի ստեղծման մասին հարցեր
Հայ ուռուցքաբանների ասոցիացիայի նախաձեռնությամբ նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում, որի ընթացքում ՀՀ գլխավոր քիմիաթերապևտ, Հայկուհի Գյոքչյանը ներկայացրել է քիմիաթերապիայի ներկա իրավիճակը Հայաստանում: Այս մասին հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը:
Անդրադառնալով ոլորտի զարգացմանը նպաստող քայլերին`մասնագետը մատնանշել է Հայաստանում քիմիաթերապիա իրականացնող բաժանմունքների վերահսկողությունը, քիմիաթերապևտների համախմբված աշխատանքը, եվրոպական և ամերիկյան ուղեցույցների տեղայնացումն ու ներդրումը: Նա նշել է քիմիաթերապիային վերաբերող կայքի ստեղծման, գլխավոր քիմիաթերապևտին կից աշխատանքային խմբի ձևավորման մասին:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև քիմիաթերապիայի այլընտրանքային ֆինանսավորման միջոցներ գտնելու, ինչպես նաև ոլորտին վերաբերող այլ խնդիրների:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա