Մի շարք գործիչներ մտադիր են Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության դեմ ակցիաներ իրականացնել. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկացմամբ, երեկ երևանյան սրճարաններից մեկում հավաքվել են Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցությանը դեմ մի շարք գործիչներ, որոնք որոշել են բողոքի ակցիաներ կազմակերպել՝ նոյեմբերի 17-ին ԱԺ-ում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացումը թույլ չտալու նպատակով: Հավաքի մասնակիցները ձևավորել են նախաձեռնող խումբ՝ միջոցառումները համակարգելու համար:
«Հրապարակ»-ի տեղեկություններով, խմբում ներգրավվել են ԱԺ պատգամավորներ, հասարակական, քաղաքական գործիչներ, քաղաքացիական ակտիվիստներ: Առաջիկայում նախաձեռնող խումբը ուղերձով կդիմի ՀՀ քաղաքացիներին և ԱԺ պատգամավորներին: