Ոչ իշխանական ուժերի ղեկավարների հանդիպման օրը դեռ անորոշ է. «ՀԺ»
Ոչ իշխանական եռյակի հերթական հանդիպման օրը դեռ անորոշ է: Եռյակի ներկայացուցիչները չեն հանդիպել հոկտեմբերի 24-ի հանրահավաքից ի վեր, և սա ոմանց տարօրինակ է թվում շուտափույթ իշխանափոխություն անելու խոստումների ֆոնին: ԲՀԿ խմբակցության պատգամավոր, եռյակի հանդիպումների մասնակից Միքայել Մելքումյանը, երեկ «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում խոսելով հանդիպումներ չանցկացնելու պատճառների մասին, ասել է, որ «աշխատանքային» քննարկումներ են գնում, սակայն չի մանրամասնել, թե ի՞նչ քննարկումների մասին է խոսքը:
Անցյալ շաբաթ էլ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը թերթի հետ զրույցում նշել էր, որ քննարկումներ են ընթանում կուսակցությունների վարչություններում: