Հակոբ Ինջիղուլյանը կշարունակի ծառայությունը
Ադրբեջանական գերությունից Հայաստան վերադարձած Հակոբ Ինջիղուլյանը կշարունակի ծառայել Հայաստանի զինված ուժերում: Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշեց, որ չի կարող հստակ ժամկետներ նշել, առաջիկայում կորոշվի: Առողջականը, ըստ Ա. Հովհաննիսյանի, նորմալ է:
Նշենք, որ Հակոբը Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո հայտարարել էր, որ ուզում է շարունակել ծառայությունը:
Հակոբ Ինջիղուլյանը մայրը` տիկին Գայանեն, Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ այժմ Հակոբն իրեն լավ է զգում, առողջության հետ կապված խնդիր չունի, հաճախում է Ամերիկյան համալսարանի նախապատրաստական դասընթացներին:
Հայաստան վերադառնալուց հետո Հ. Ինջիղուլյանը ենթարկվել է մի շարք հետազոտությունների, նրա մոտ առողջական լուրջ խնդիրներ չէին հայտնաբերվել:
Հիշեցնենք, որ 2013 օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 03։00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով Հակոբ Ինջիղուլյանը հատել էր ղարաբաղա-ադրբեջանական սահմանը՝ հայտնվելով հակառակորդի պահպանության տարածքում։ 2014-ի մարտին Ինջիղուլյանի հետ կապված գործողություններն անցել էին ՄԱԿ-ի լիազորությունների տիրույթ։ 2014 թվականի օգոստոսի 26-ին Ինջիղուլյանը տեղափոխվել էր երրորդ երկիր, իսկ հոկտեմբերի 2-ին վերադարձվել է Հայաստան
Նախորդող հրապարակում՝
Մանրամասներ. Ինչպես է Հակոբ Ինջիղուլյանը մոլորվել, տեղափոխվել Բաքվի ռազմագաղութ, ենթարկվել ծեծի
Ինջիղուլյանը պատմել է գերության ընթացքում իր նկատմամբ ցուցաբերած հոգեբանական և ֆիզիկական ճնշումների մասին
Հակոբ Ինջիղուլյանի մոտ լուրջ հիվանդություն չի հայտնաբերվել. Հետազոտության արդյունքները
Բացառիկ. Հ. Ինջիղուլյանը տանն է. Սկզբից շատ դժվար է եղել, շատ վատ էր…
Ադրբեջանական գերության մեջ գտնվող Հակոբ Ինջիղուլյանը վայրկյաններ առաջ վերադարձավ Հայաստան (տեսանյութ)