«Ժառանգություն»-ում ներկուսակցական սկանդալ է եղել. «Իրավունք»
«Իրավունք»-ը «Բամբասանք» խորագրի ներքո գրել է. « Ըստ «Ժառանգությանը» մոտ կանգնած աղբյուրի՝ այդտեղ եղել է ներկուսակցական սկանդալ՝ կապված այն բանի հետ, որ որոշ երիտասարդ «ժառանգականներ» կոմպրոմատի հավաքագրում էին սկսել Զարուհի Փոստանջյանի դեմ, և դա հայտնաբերվել է:
«Մեր աղբյուրի վկայությամբ՝ հայտնաբերվել է նաև այդ երիտասարդների ամենօրյա կապը ԲՀԿ երիտասարդ ակտիվիստների հետ, ու այժմ կուսակցությունը տարակուսանքի մեջ են, թե ինչպես վարվել «ԲՀԿ-ի շպիոն» դարձած սեփական կադրերի հետ: Պարզ է նաև, որ նույն «Ժառանգությունում» ոմանց, ընդհակառակը, միայն ուրախացնել կարող է Զարուհի Փոստանջյանի վարկաբեկումը, քանի որ չափազանց ժրաջան տիկինը շատերին է խանգարում ինքնադրսևորվելու և կուսակցությունում առաջնակարգ դեր խաղալու հարցում»,-գրում է թերթը: