Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ անցած շաբաթ օրը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Քննարկման թեման եղել է ոչ իշխանական եռյակի հանրահավաքային պայքարը` մասնավորապես ԲՀԿ-ի նպատակը և փողոց դուրս գալու պատճառները: Գագիկ Ծառուկյանն ասել է, որ ինքը ցանկանում է՝ Ազգային ժողովը ցրվի, և արտահերթ ընտրություններ նշանակվեն: Ինչին Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ մոտ ապագայում նման հեռանկարն անհնար է, և այդ տարբերակը կարող է իրագործվել 2015-ի հունիսից ոչ շուտ: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ոչ հերքել և ոչ էլ հաստատել է թերթի տեղեկությունը:
«Ձեր կողմից նշված շաբաթ օրվա հանդիպման մասին ես որևէ տեղեկատվության չեմ տիրապետում»,-պատասխանել է Տոնոյանը: