Թուրքիայի ու Ադրբեջանի նոր պայմանագիրը կարող է հանգեցնել Կիպրոսի հետ հարաբերություններում նոր լարվածության
Թուրքիան պայմանավորվածություն է ձեռք բերել Ադրբեջանի հետ Հյուսիսային Կիպրոսի չճանաչված պետության ափերին կից ջրային տարածքներում հետախուզական գազային հանքավայրեր հայտնաբերելու համար հետախուզական աշխատանքներ սկսելու շուրջ: Այս մասին, ինչպես հաղորդում է ադրբեջանական տեղեկատվական Haqqin.az պորտալը, գրում են հունական լրատվամիջոցները:
Հրապարակման մեջ հիշեցվում է, որ Միջերկրական ծովի վիճելի ջրային տարածքներում, ենթադրելի է, որ կան խոշոր գազակոնդենսատային հանքավայրեր, որոնց հայտնաբերմանն ուղղված որոնողական աշխատանքները պատճառ են դարձել Թուրքիայի ու Կիպրոսի հունական պետության հարաբերությունների սրմանը: Ավելի վաղ Կիպրոսը հետախուզական աշխատանքներում ընդգրկել էր նաև իսրայելական ընկերություններին: Ի պատասխան դրան՝ Թուրքիան Կիպրոսից պահանջել էր անհապաղ դադարեցնել այդ աշխատանքները: Այսպես, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալիս Թուրքիայի այդ ժամանակվա վարչապետը սպառնացել էր՝ եթե Կիպրոսը չկասեցնի հետախուզական աշխատանքները, ապա թուրքական կողմը «կդիմի բոլոր անհրաժեշտ միջոցներին»:
Ներկայումս էլ, ինչպես նշված է հրապարակման մեջ, հունական ԶԼՄ-ները գրում են, թե Թուրքիան պայմանավորվել է Ադրբեջանի հետ երկու ծովային հարթակների վարձակալման շուրջ, որտեղ էլ գազի հանքավայրերի հետախուզական աշխատանքներ են ընթանալու:
Ըստ աղբյուրի՝ դեռևս մեկ շաբաթ առաջ Թուրքիան ու Ադրբեջանն արդեն կնքել են երկու լողացող հարթակների վերաբերյալ համաձայնագիրը:
«Հատկանշական է, որ թուրքական TPAO էներգետիկ ընկերությունը խնդրել է ադրբեջանական կողմին տրամադրել միայն մեկ հարթակ, սակայն Ադրբեջանը հայտարարել է միանգամից երկու հարթակ տրամադրելու պատրաստակամության մասին»,-ասված է հոդվածում:
Պորտալը նշում է, որ նմանատիպ ծառայություն մատուցելով Թուրքիային՝ Ադրբեջանը հույս ունի թուրքական կողմից հավանություն ստանալ հետագայում այդ երկրում իր էներգետիկ նախագծերի ընդլայնման շուրջ:
Այդուհանդերձ, հրապարակման մեջ շեշտված է, որ Ադրբեջանի կողմից առաջարկվող նավթային հարթակները հին տեխնոլոգիաներով են ստեղծվել, իսկ նրանցից մեկն անգամ ստեղծվել է 1980-ականներին, կարող է հետախուզում կատարել մինչև 600 մ խորության պայմաններում, սակայն «Afrodita» գազային հանքավայրն օրինակ տեղակայված է 700 մ խորության վրա: Բացի այդ, մեկ այլ՝ «Onasagori» բլոկում հետախուզական աշխատանքներ անելու նպատակով անհրաժեշտ է 800 մ խորության պայմաններում կիրառվող տեխնիկա:
«Այլ խոսքերով, Ադրբեջանի տրամադրած տեխնիկան ունակ չէ պահանջված խորություններում աշխատանքներ կատարել»,-ամփոփված է հրապարակման մեջ:
Նյութեր թեմայի շուրջ:
Կիպրոսի նախագահը ԱՄՆ փոխնախագահի հետ քննարկել է Թուրքիայի անօրինական գործողությունները
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում