Բոլոր նպաստները կմնան նույնը. Վ.Բաղդասարյան
«Այդ օրենքը հանրային լայն հնչեղություն է ստացել և բավական քննադատությունների արժանացել: Կառավարությունը լսել է բոլոր առաջարկները, ՀՀԿ-ն ներկայացրել է օրենքի փոփոխության նոր տարբերակ, որն էլ հաշվի է առնում բոլոր մտահոգությունները»: Այս մասին ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության նիստի ավարտին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նրա խոսքով` բոլոր նպաստները, որոնք նախատեսված են եղել նախկինում ու մինչ աղմկահարույց նախագծի ներկայացումը մնում են նույնը:
«Միայն սահմանվել է աշխատավարձի շեմը, որով էլ նախատեսվում է, որ մինչև մեկ միլիոն դրամ աշխատավարձ ստացող մայրերը հարյուր տոկոսով են ստանալու նպաստները պետությունից, իսկ մեկ միլիոն դրամից ավելի աշխատավարձ ստացող մայրերը նպաստ կստանան տարբերակված մոտեցման արդյունքում` կմասնակցի նաև գործատուն»,- պարզաբանեց Վ.Բաղդասարյանը` ավելացնելով, որ մեկ միլիոն դրամից ավելի աշխատավարձ Հայաստանում ստանում է 400 կին:
Հարակից հրապարակում`
Կառավարությունը զիջեց. Մայրության նպաստի չափը, ըստ էության, կազմում է 100 տոկոս