Օրենքով գող «Զապ» -ի փաստաբանը վերաքննիչ բողոք է ներկայացնելու
Անդրանիկ Սողոյանի պաշտպան Վահագն Մարտիրոսյանը վաղը վերաքննիչ բողոք է ներկայացնելու: Նա բողոքարկելու է Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը, որով Անդրանիկ Սողոյանը, ով քրեական աշխարհում հայտնի է «Զապ» մականվամբ, կալանավորվեց մեկ ամիս ժամկետով: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Վ. Մարտիրոսյանը:
Ավելի վաղ մեզ հետ զրույցում Վ. Մարտիրոսյանն ասել էր, որ այսօր հանդիպելու է իր պաշտպանյալի հետ: Սակայն այսօր այդ հանդիպումը չի կայացել, քանի որ, ըստ փաստաբանի, զբաղված է եղել վերքննիչ բողոքը պատրաստելով:
Նա նշեց, որ Անդրանիկ Սողոյանը Հայաստանի քաղաքացի է, նա Հայաստանի անձնագիր ունի:
Հիշեցնենք, որ Երևանում հոկտեմբերի 28-ին հայտնաբերված և ձերբակալված Անդրանիկ Սողոյանը, որի նկատմամբ հայտարարված էր միջազգային հետախուզում և, որը Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 219 հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով դատապարտվել է 22 տարվա ազատազրկման, ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությամբ՝ Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել է 30-օրյա ժամկետով և տեղափոխվել Նուբարաշեն ՔԿՀ:
ՀՀ գլխավոր դատախազությունը հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 475-րդ և 479-րդ հոդվածները՝ Ա. Սողոյանի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնում առկա փաստաթղթերի փաթեթն ուղարկել է ՀՀ Արդարադատության նախարարություն՝ համապատասխան ընթացքը լուծելու համար:
Նախորդիվ`
Անդրանիկ Սողոյանի փաստաթղթերն ուղարկվել են արդարադատության նախարարություն
Օրենքով գող «Զապ»- ը ցուցում է տվել իր պաշտպանին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները