Ադրբեջանը կրոնական անհանդուրժողականության բարձր մակարդակով երկրների շարքում է. «Կրոնական ազատություն 2014»
Ադրբեջանում նկատվում է կրոնական անհանդուրժողականության բարձր մակարդակ: Այս մասին ասվում է «Կրոնական ազատություն 2014» զեկույցում, որը կազմել է «Օգնություն կարիքի մեջ եկեղեցուն» (ACN) կաթոլիկ բարեգործական ընկերությունը, և որը հրապարակվել է CatholicCulture.org կայքում:
Ըստ զեկույցի՝ կրոնական անհանդուրժողականության բարձր մակարդակ ունեցող 20 երկրներից 14-ն իսլամական պետություններ են՝ Աֆղանստան, Կենտրոնական աֆրիկյան հանրապետություն, Եգիպտոս, Իրան, Իրաք, Լիբանան, Մալդիվներ, Նիգերիա, Պակիստան, Սաուդյան Արաբիա, Սոմալի, Սուդան, Սիրիա ու Եմեն:
Մնացյալ 6 երկրներում՝ Ադրբեջանում, Մյանմայում (Բիրմա), Չինաստանում, Էրիթրեայում, Հյուսիսային Կորեայում և Ուզբեկստանում, ավտորիտար վարչակարգեր են: Այստեղ կրոնական հետապնդումների զոհերի շարքում առանձնանում են մուսուլմանները:
Նշենք, որ կազմակերպությունն ուսումնասիրել է 196 երկիր: Դրանցից 20-ում կրոնական բարձր անհանդուրժողականություն է, 55-ում իրավիճակը վատթարացել է, և միայն 6-ում բարելավվում է նկատվում:
Նյութեր թեմայի շուրջ:
Եվրասիանեթ. Ալիևի վարչակազմը «կրակի հետ» է խաղում
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան