
Ադրբեջանցի երիտասարդը խոստովանել է՝ իր երկրում Արցախյան պատերազմի հաշմանդամը և ուսուցիչը ստիպված են զբաղվել մուրացկանությամբ
«Նավթի և փողի սուլթանության երկրում աղքատության մեջ ապրող Ղարաբաղյան պատերազմի հաշմանդամը և ուսուցչիչը ստիպված են զբաղվել մուրացկանությամբ»,- ադրբեջանական «Ազադլիգ» թերթին դժգոհել է Ադրբեջանի երիտասարդ քաղաքացի, ոմն Էլչին Ահմեդլին:
Նրա խոսքերով՝ Ադրբեջանի ժողովրդին պատկանող բնական հարստությունների արտահանումից ձեռք բերվող այդ միլիոնները հոսում են ոչ թե քաղաքացու բարեկեցությունն ապահովելու գործին, այլ «ագահ պաշտոնյաների մի ամբողջ բանակի գրպանները»:
«Այս երկրում հայրենիքը սիրելը, ազատության համար պայքարելը, սեփական իրավունքները պահանջելն ամենածանր հանցագործությունն են, իսկ այդ պայքարը տանողներն էլ իշխանության աչքին ամենավտանգավոր հանցագործներն են: Ստախոսությունը, ստորաքարշությունը, երկերեսանիութունը պաշտոն ստանալու համար հաստատված չափանիշներ են: Եթե այդպես չլիներ, ապա կրթված, բարձր ինտելեկտով մարդիկ չէին լինի բանտում»,-նկատել է երիտասարդը: