Կանադայի օդուժը ոչնչացրել է ԻԼԻՊ-ին պատկանող ինժեներական կառույցները
Կանադայի օդուժը Իրաքի Անբար նահանգում ոչնչացրել է «Իրաքի և Լևանտի իսլամական պետությանը» պատկանող շինարարական տեխնիկան և ինժեներական կառույցները: Այս մասին հայտնում է CBC-ը:
Կանադայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Ջոնաթան Վենսի խոսքով, զինյալներն այդ տեխնիկայի օգնությամբ փորձել են խանգարել Եփրատ գետի վրա խոշոր ամբարարտակի աշխատանքները, որը ջրով է ապահովում Իրաքի միլիոնավոր բնակչությանը, այդ թվում և Բաղդադի: Գործողությանը, որն ավարտվել էր նոյեմբերի 2-ին, մասնակցել է F-18 երկու կործանիչ:
Ընդհանուր առմամբ, Կանադան ռազմական գործողությունների համար ուղարկել է 6 CF-18 կործանիչ, երկու CP-140 Aurora հետախուզական ինքնաթիռ և մեկ Airbus СС-150 Polaris լիցքավորող ինքնաթիռ: Արշավին մասնակցելու է նաև 600 կանադացի զինվորական: Կանադան ԻԼԻՊ-ի դեմ արշավին մասնակցելու է միայն Իրաքում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում