
Կատալոնիան անկախության խորհրդանշական հանրաքվե է անելու
Իսպանական Կատալոնիա նահանգի իշխանությունները մտադիր են խորհրդանշական հարցում անցկացնել երկրամասի անկախության վերաբերյալ՝ ի հեճուկս Իսպանիայի Սահմանադրական դատարանի որոշման: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Ոչ պաշտոնական քվեարկության մասին որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ լիարժեք հանրաքվե անցկացնելու ծրագրերը հետաձգվել են անորոշ ժամանակով դատարանի որոշմամբ:
Իսպանիայի կառավարությունը հրաժարվել է արտոնել Կատալոնիայի անկախության հանրաքվեն՝ հիմնավորմամբ, որ երկրի սահմանադրությունը պաշտպանում է նրա ամբողջականությունը: