Բեյոնսեն Մադոննայից խլեց ամենաբարձր վարձատրվողի տիտղոսը
Ամերիկյան Forbes ամսագրի վարկանիշային աղյուսակում Բեյոնսեն գլխավորում է ամենաբարձր վարձատրվող երգիչների ցանկը: Մինչ այդ աղյուսակը գլխավորում էր Մադոննան:
Ամսագրի հաշվարկներով, վերջին մեկ տարվա ընթացքում Բեյոնսեն վաստակել է 115 մլն դոլար: Հիմնական եկամուտը ստացվել է նրա 95 համերգներից ու Beyonce անունով ալբոմի վաճառքից: Ամերիկյան երգչուհին նկարահանվել է նաև H&M և PepsiCo ընկերությունների գովազդային հոլովակներում:
«Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, այսպիսով երգչուհուն հաջողվել է վաստակել չորս անգամ ավելի շատ գումար, քան նախորդ տարի, երբ ամենաբարձր վարձատրվողների ցանկում չորրորդն էր:
Աղյուսակի երկրորդ տեղում Թեյլոր Սվիֆտն է, ով աշխատել է 64 մլն դրամ: Առաջատար հնգյակում ընդգրկված է նաև Ռիհանան, Մադոննան այս տարի վարկանշային աղյուսակում չի ընդգրկվել: