Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն հրաժարականի դիմում է ներկայացրել
Վրաստանի արտգործնախար Մայա Փանջիկիձեն այսօր հատուկ հայտարարությամբ է հանդես եկել, որով տեղեկացրել է իր հրաժարականի մասին: «apsny.ge» կայքի հաղորդմամբ, նախարարի հետ հրաժարականի դիմումներ են ներկայացրել փոխնախարարներ Դավիթ Զարկալիանին և Դավիթ Ջալագալիան:
Տեղեկատվության համաձայն, Փանջիկիձեն հայտարարել է նաև «Վրացական երազանք» դաշինքը լքելու մասին: Վրաստանի արտգործնախար Մայա Փանջիկիձեի հրաժարականը հաջորդում է նախօրեին պնախարար Իրակլի Ալասանիայի պաշտոնանկությանը:
Վերջին օրերին Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել էր պաշտպանության գերատեսչության մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերի մասին: Խոսքը, մասնավորապես, նախարարության իրականացրած գնումների անօրինականության և առանձնակի խոշոր չափով գումարների վատման մասին է:
Պաշտպանության գերատեսչության նախարար Ալասանիան, ով ձերբակալությունների ժամանակ բացակայել էր երկրից, հերքել էր մեղադրանքներն ու հայտարարել է իր ղեկավարած գերատեսչության վրա «մտադրված հարձակման մասին»:
Մայա Փանջիկիձեն հանդիսանում է Իրակլի Ալասանիայի ղեկավարած «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչը, ինչպես նաև Ալասանիայի տիկնոջ քույրը:
Նախորդող հրապարակում`
Վրաստանի պաշտպանության նախարարը պաշտոնանկ է արվել. ընդդիմությունը հայտարարում է կառավարման ճգնաժամի մասին