ՀՀ-ում իրականացվելու է ծրագիր՝ անվտանգ և որակյալ ձկան և մեղրի արտադրության կազմակերպման համար
Կառավարության առաջիկա նիստում ներկայացվելու է «2015-2017 թվականների Եվրամիության փորձարկման ռեֆերենս մեթոդներով ձկան եև մեղրի փորձաքննություններ» ծրագիրը հաստատելու մասին նախագիծ: Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից:
Ըստ որոշման նախագծի, «2015-2017 թվականների Եվրամիության փորձարկման ռեֆերենս մեթոդներով ձկան և մեղրի փորձաքննություններ» ծրագիրը Հայաստանում համարվում է սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացմանն ուղղված կարևորագույն տարրերից մեկը, որի իրականացումը հնարավորություն կընձեռի ձկնաբուծության և մեղվաբուծության ոլորտում պետական վերահսկողության կատարելագործմանը և արդյունավետության բարձրացմանը, վտանգավոր սննդամթերքի հայտնաբերմանը, օգտահանմանը և (կամ) ոչնչացմանը, արտադրվող, ձկան և մեղրի որակի բարձրացմանը, որն էլ իր հերթին հնարավորություն կստեղծի արտահանման ծավալների ավելացմանը, ինչպես նաև կհանգեցնի Հայաստանի Հանրապետության բնակչությանն անվտանգ և որակյալ արտադրանքով ապահովմանը:
Ձկան և մեղրի մեջ մնացորդային նյութերի հսկողության ծրագրով նախատեսվում է իրականացնել ձկան և մեղրի մեջ մնացորդային նյութերի առկայության միջազգային պրակտիկայում ընդունված լաբորատոր փորձաքննություններ՝ բազմաթիվ ցուցանիշների, այդ թվում՝ քիմիական տարրերի, քլոր օրգանական, ֆոսֆոր օրգանական միացությունների, հակամանրէային միջոցների, հորմոնների և միջազգային պրակտիկայում արգելված այլ նյութերի առկայության և քանակական պարունակության նկատմամբ:
Ձկան և մեղրի մեջ մնացորդային նյութերի հսկողության ծրագրի իրականացումը կբացահայտի հանրապետությունում արտադրվող և սպառվող ձկան և մեղրի մեջ չթույլատրված, մնացորդային առավելագույն սահմանաչափ ունեցող նյութերի և միացությունների առկայությունը կամ բացակայությունը, ինչը կապահովի սպառողական շուկայի անվտանգության, սպառողների առողջության և իրազեկվածության մակարդակի բարձրացումը: Ծրագրի իրականացումը կնպաստի Հայաստանում անվտանգ և որակյալ ձկան և մեղրի արտադրության կազմակերպմանը, սննդամթերքի անվտանգության վերահսկողության պատշաճ և արդյունավետ իրականացմանը, արտադրության և շրջանառության փուլերում մարդու կյանքի ու առողջության համար ռիսկային գործոնների հայտնաբերմանը, դրանց վտանգավոր ազդեցության նվազեցմանը և (կամ) բացառմանը, տեղական արտադրության համար ճանապարհ բացել դեպի եվրոպական և այլ շուկաներ՝ խթանելով տեղական արտադրության ծավալները:
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության երկրներ ձուկ և մեղր չի արտահանվում: Եթե մեղրի համար 2013 թվականին մնացորդային նյութերի հսկողության ծրագիր իրականացվել է, ապա ձկան դեպքում մնացորդային նյութերի պարունակության կամ դրանց քանակական գերազանցման մասին անհրաժեշտ տեղեկատվություն և հիմքեր չկան:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան