ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը պաշտոնին վերադառնալու պլաններ ունի. «ՀԺ»
«Հայկական Ժամանակ»-ին լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը այդ պաշտոնին վերադառնալու պլաններ ունի: Մասնավորապես, մտադիր է թեկնածու առաջադրվել 2017 թ. ԼՂՀ նախագահական ընտրություններին:
Ղուկասյանի շրջապատի ներկայացուցիչները պնդում են անգամ, թե այս հարցը համաձայնեցված է Սերժ Սարգսյանի, Հայաստանի իշխող վերնախավի ներկայացուցիչների հետ: Նման խոսակցությունները, սակայն, բավական նյարդային են ընկալվում Ղարաբաղում, որովհետև Ղուկասյանի իշխանության տարիներին Ղարաբաղում բավականին լարված և անառողջ մթնոլորտ է եղել: Դրա համար եղել են օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ, բայց սրանից իրողությունները չեն փոխվում:
Ղուկասյանը, հիշեցնենք, ԼՂՀ նախագահ դարձավ 1997-ին, երբ Ռոբերտ Քոչարյանը նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրավերով եկավ Երևան և նշանակվեց վարչապետ: Այդ ժամանակ Ղուկասյանը ԼՂՀ ԱԳ նախարարն էր: Որպես նախագահ` նա պաշտոնավարեց մինչեւ 2007-ը: Նրանից հետո ընտրված Բակո Սահակյանի նախագահական երկրորդ ժամկետը լրանում է 2017-ի գարնանը, եւ նա երրորդ անգամ չի կարող նախագահի թեկնածու առաջադրվել։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան