«Աֆրիկյանների շենքը փրկելու տարբերակ չկար»
«Աֆրիկյանների շենքը չհիշեցի, որովհետև այն այլևս չկա»: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, ով թվարկում էր, թե այս տարվա ընթացքում ինչպիսի շենքեր են քանդել կամ ցանկացել քանդել, որոնք մշակութային արժեք են ներկայացնել, իսկ Աֆրիկյանների շենքը, լրագրողների դիտարկմամբ, այդ թվարկվածների մեջ չնշվեց:
Մ. Մինասյանն ասաց, որ այդ հուշարձանը գտնվում էր վտանգավոր վիճակում, այն պահպանելու համար ֆինանսական մեծ միջոցներ էին անհրաժեշտ:
«Ցանկալի կլիներ, որ մնար, բայց խանգարում էր փողոցին: Փրկելու տարբերակ չկար»,- ասաց նա:
Ճարտարապետների միության նախագահը նշեց, որ եթե այն լիներ 6-րդ կամ 13-րդ դարի հուշարձան, ամեն ինչ պետք էր անել այն պահպանելու համար, բայց այն քաղաքային նշանակության 19-րդ դարի կառույց էր, որը նեղացրել էր փողոցն ու ստեղծել վտանգավոր պայմաններ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան