Պեսկովը չի բացառում Օբամայի ու Պուտինի հնարավոր հանդիպումը
Կրեմլը չի բացառում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը Պեկինում նոյեմբերի 10-11-ին կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում:
«Այդպիսի խոշոր միջոցառումների շրջանակներում, որպես կանոն, տեղի են ունենում ինտենսիվ շփումներ, այդ իսկ պատճառով նման հանդիպման հնարավորությունը բացառել չի կարելի»,- ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչն հայտարարել էր, թե նախագահ Բարաք Օբաման հույս ունի ոչ ֆորմալ զրույց ունենալ Ռուսաստանի նախագահի հետ «Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության, ինչպես նաև G20 գագաթնաժողովների շրջանակներում»: Վերջին միջոցառումը տեղի է ունենալու ավստրալիական Բրիսբենում նոյեմբերի 15-16-ին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում