Քրդերը Քոբանիի պայքարում օգնում են ԻԼԻՊ-ին
Իրաքցի և քուրդ պաշտոնյաները հայտարարել են, որ Քոբանիի պայքարում «Իրաքի և Լևանտի իսլամական պետությանը» օգնում են քրդերը` ծայրահեղականներին փոխանցելով տեղանքի մասին տվյալներ: Այս մասին հայտնում է The Daily Star-ը` հղում կատարելով Associated Press-ին:
Հայտնի չէ, թե ինչքան քուրդ է օգնում 3000 իսլամիստի, սակայն նրանք էական դեր են ունեցել 7 շաբաթ ձգվող պայքարում:
Իրաքցի և քուրդ պաշտոնյաները նշում են, որ ԻԼԻՊ-ին օգնող քրդերը հիմնականում եկել են Իրաքի հյուսիսային Հալաբջա քաղաքից, որտեղ 1988 թվականին Սադդամ Հուսեյնը քիմիական զենք էր կիրառել, որը խլել էր 5000 մարդու կյանք:
Քոբանիում «Ժողովրդի պաշտպանության միության» (YPG) մամուլի խոսնակ Շորշ Հասսանը գործակալությանը փոխանցել է, որ քուրդ ջիհադիստներ կան նաև Սիրիայի տարբեր շրջաններից` Քոբանիից, Աֆրինից և Ջազիրայից, սակայն նրանց թիվը քիչ է:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում